03 12 2024

Ուղևորը փողը չի տալիս, ասում ես վճարիր, ասում  է՝ գնա Նիկոլից ուզի․ երթուղայինի վարորդ



 

Մենք գտնվում ենք կառավարության և ուղևորների արանքում, դարձել ենք քաղաքապետարանի  իրենց «բռոնի ժիլետը», ուղևորը փողը չի տալիս, ասում ես վճարիր, ասում  է՝ գնա Նիկոլից ուզի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործադուլ իրականացնող երթուղայինի վարորդներից մեկը:

«Պայմանագրով ո՞ր մեկն է իմ անվտանգությունը ապահովում, որ մեկը հեռախոսը կամ պայուսակը տվեց գլխիս, հո ես չեմ նստի ծեծ ուտեմ: Մի հատ էլ թեթևակի բողոք է լինում, ասում են` վատ վարորդ ես, արի դիմումդ գրի, ազատվի, գնա: Կինը երեխան գրկին նստում է, ասում է  100 դրամանոց չունեմ, ասեմ իջի սառի՞։ Եթե ձեր խիղճը կհերիքի անեք, դուք արեք։ Իմ խիղճը չի հերիքում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ